Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


«Առողջ քաղաքային կյանք» նախագծի կազմակերպիչը հանդիսանում է Էստոնիայի Հանրապետության Նարվայի Վանալինյան պետական դպրոցը. Նախագծի շրջանակներում մարտի 20-26-ը Երեւանում իրականացվում են ուսանողների միջեւ հանդիպումներ եւ քննարկումներ մարդկանց առողջության վրա մեծ քաղաքների ազդեցության ուղղությամբ:

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը նշեց, որ քոլեջի համագործակցությունը եվրոպական երկրների հետ սկսվել է դեռեւս չորս տարի առաջ. «Սերտ համագործակցում ենք մասնավորապես Էստոնիայի եւ Լատվիայի հետ: Փոխադարձ այցելությունների շնորհիվ ծնվեցին նոր ծրագրեր եւ հանդիպումներ, այդ թվում` այս ծրագիրը: Հայտը ներկայացրել է Էստոնական կողմը` ընդգրկելով նաեւ հայկական կողմին: Ծրագրին մասնակցում են մինչեւ 17 տարեկանները: Ծրագրի նպատակն է` նրանց շրջանում զարգացնել հանդուրժողականությունը, համբերությունը, բարձրացնել հետաքրքրությունը հարեւան երկրների մշակույթի եւ խոհանոցի հանդեպ, ինչպես նաեւ` միմյանց շրջանում հարգանք ձեւավորել: Կարծում եմ` ծրագիրը հաջողվել է»: Պարոն Վարդանյանի խոսքով. «Հյուրերը տպավորված են հայկական կողմի ընդունելությունից:

Սա մեր մշակույթը ներկայացնելու հիանալի հնարավորություն է»: Էստոնիայի Նարվայի «Վանալինա» պետական դպրոցի ներկայացուցիչ Նատալիա Մախնովան հայտնեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից. «Սա հնարավորություն է, որպեսզի երիտասարդները շփվեն, դրսեւորվեն եւ ներկայացնեն իրենց նախաձեռնությունները»: Մախնովան ասաց, որ Երևան եկած մասնակիցները շրջում են քաղաքով, ուսումնասիրում այն եւ ուշադրություն դարձնում այն հանգամանքին, թե ինչն է քաղաքացիներին հաճելի Երևանում: JASMA Զարգացման և Համագործակցության բազմամշակութային երիտասարդական միավորման ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզովը (Լատվիա) պատմեց, որ «դասական» ճանապարհով չեն նախընտրել գալ Երևան. «Ռիգայից ինքնաթիռով ժամանել ենք Թբիլիսի, որտեղից էլ միկրոավտոբուսով հասել Երևան: Սևանն ենք տեսել»: Մորոզովը նշեց, որ ծրագիրը հագեցած է եւ տպավորիչ. «Երեկ, օրինակ, միջմշակութային երկխոսության երեկո կայացավ, որի ընթացքում ամեն երկիր ներկայացրեց իր ազգային կերակրատեսակները: Մենք տոլմա պատրատել սովորեցինք, իսկ ռուսները բլինչիկ էին պատրաստել: Հայերը նաեւ իրենց պարերով ցնցեցին: Էստոնացիները եւ ռուսները «շոկի» մեջ էին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝